Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ իրավասու մարմիններին հանձնարարել է բացահայտել լրագրող Ելենա Միլաշինայի և փաստաբան Ալեքսանդր Նեմովի վրա հարձակման մասնակիցներին, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Կպարզենք: Իրավասու ծառայություններին հանձնարարել եմ բոլոր ջանքերը գործադրել հարձակվողներին հայտնաբերելու համար։ Իշխանությունները սկսել են աշխատել միջադեպի մասին լուրերից անմիջապես հետո»,- գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում։
Երեքշաբթի առավոտյան հաղորդվել էր, որ Չեչնիայում անհայտ անձինք ծեծի են ենթարկել Նեմովին և Միլաշինային, որոնք եկել էին Չեչնիայի նախկին դատավոր Սայդի Յանգուլբաևի կնոջ՝ Զարեմա Մուսաևայի դատավճռի հրապարակմանը ներկա լինելու համար՝ Գրոզնիի Ախմատովսկի դատարանում:
Մուսեւան մեղադրվում է
Մուսեւան մեղադրվում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 318 հոդվածի (բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ) երկրորդ մասով եւ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (խարդախություն) երրորդ մասով, ավելի ուշ երեքշաբթի օրը դատարանը նրան դատապարտել է 5,5 տարվա ազատազրկման:
Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովան դիմել է Չեչնիայի Հանրապետության ՔԿՀ-ի քննչական բաժին և Չեչնիայի դատախազություն՝ խնդրանքով հետաքննություն անցկացնել Միլաշինայի և Նեմովի ծեծի մասին հաղորդումների առնչությամբ: Գրոզնիի հիվանդանոցից տուժածներին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Բեսլան։
Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է ստուգել Նեմովի և Միլաշինայի վրա հարձակման հանգամանքները։





























