Մոլդովայի կառավարությունը որոշում է ընդունել չեղարկել ԱՊՀ շրջանակում ստորագրած համաձայնագրերն ազատ առեւտրի գոտում տեխնիկական պատնեշների, ինչպես նաեւ սպառողների իրավունքների պաշտպանության մասին։ Որոշումն ընդունվել է հեռուստատեսությամբ ուղիղ եթերով հեռարձակվող նիստում։

ԱՊՀ-ի հանդեպ Մոլդովայի վերաբերմունքը սկսել է փոխվել այն բանից հետո, երբ 2020թ. նախագահական ընտրություններում հաղթեց Մայա Սանդուն, որը ոչ մի անգամ չի մասնակցել կազմակերպության գագաթաժողովներին։ Այս տարի Քիշնեւի հռետորաբանությունը Համագործակցության հանդեպ խստացել է. արտաքին գործերի նախարար Նիկոլայ Պոպեսկուն հայտարարել է մի քանի համաձայնագրերի չեղարկումն սկսելու մասին, որոնք ստորագրվել են Համագործակցության շրջանակում։ Սակայն տնտեսական զարգացման եւ թվայնացման նախարար Դմիտրի Ալայբան հայտարարել է, որ հանրապետությունը պետք է ուժի մեջ թողնի այն համաձայնագրերը, որոնք օգտակար են տնտեսության համար։ Նման դիրքորոշման կողմնակից է նաեւ գյուղատնտեսության եւ սննդարդյունաբերության նախարար Վլադիմիր Բոլյան, որը կարծում է, որ ԱՊՀ-ից դուրս գալը հարված կհասցնի  երկրի տնտեսության գլխավոր ճյուղին։