Շվեդիայի ոստիկանությունը Ստոկհոլմում, Հելսինգբորգում ցույցերի անցկացման երեք հայտ է ստացել կրոնական գրքերի, այդ թվում Ղուրանի այրման դեմ, տեղեկացրել է SVT հեռուստաալիքը։
Ինչպես նշել է հեռուստաալիքը, 50-ամյա կինը խնդրել է «որքան հնարավոր է շուտ» ցույց անցկացնել։ Նրա խոսքով՝ անցած շաբաթ տեղի ունեցած ակցիան, երբ այրվել էր մուսուլմանների սուրբ գիրքը, անարդարացի էր, ուստի նա որոշել է հանդես գալ որպես երթի կազմակերպիչ։
Մեկ այլ հայտով ոստիկանությանը խնդրել են թույլատրել այրել Թորան եւ Աստվածաշունչն Իսրայելի դեսպանության առջեւ։ Հայտատուն 30-ամյա մի շվեդ է։
Երրորդ հայտով քաղաքացիները խնդրել են թույլ տալ հուլիսի 12-ին այրել կրոնական տեքստերը (չի նշվել, թե որոնք) Հելսինգբորգի կենտրոնում։
Սքոնեի նահանգի ոստիկանության հյուսիսարեւմտյան բաժանմունքի պետ Մաթիաս Սիգֆրիդսոնը ենթադրել է, որ այս բոլոր դիմումները ոչ թե ուղղված են մի ինչ-որ որոշակի կրոնի դեմ, այլ խոսքի ազատության եւ այն բանավեճի իրականացման բաղադրիչն են, որն ընթանում է երկրում դրա շուրջ։





























