Ֆրանսիայում չեղյալ կհայտարարվեն զանգվածային անկարգությունների պատճառով ավտոբուսների եւ տրամվայների աշխատանքի սահմանափակումները։ Այս մասին հայտնել է տրանսպորտի համար պատասխանատու նախարար-պատվիրակ Կլեման Բոնը։ «Այսօր երեկոյան Ֆրանսիայում ամենուր կվերականգնվի ավտոբուսների եւ տրամվայների բնականոն աշխատանքը»,-ասել է նա։
Նա նշել է, որ տեղում լրացուցիչ սահմանափակումները կարող են կրկին սահմանվել՝ կախված իրավիճակից:
Ֆրանսիայում ոստիկանության կամայականությունների դեմ բողոքի ալիքը աստիճանաբար հանդարտվում է։ Ձերբակալվածների թիվը, ինչպես նաեւ ջարդերի մասշտաբները նվազում են արդեն մի քանի օր անընդմեջ։
Երեկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ զանգվածային անկարգությունների պիկն անցել է։





























