ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը քննարկել են հացահատիկային գործարքը եւ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ Ֆիդանը եւ Բլինքենը զրույցի ընթացքում քննարկել են նաեւ ՆԱՏՕ-ի ընդլայնման, սինթետիկ թմրանյութերի սպառնալիքի դեմ պայքարում համագործակցության հարցերը։