Լոռիի մարզում այս տարի մեծ թիվ են կազմել մահվան ելքով ավտովթարները: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի  տրամադրած տվյալների համաձայն, Լոռիի մարզում, այս տավա անցած 9 ամիսներին, ընդհանուր առմամբ, գրանցվել է 92 ավտոպատահար, ինչի արդյունքում զոհվել են 23, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 136 քաղաքացիներ:

Սա Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ, Թումանյան, Նոյեմբերյան եւ Գուգարք տարածաշրջաններում  գրանցված վթարների ընդհանուր ցուցանիշն է: Համեմատելով 2010 թվականի նույն ժամանակահատվածի ավտովթարների հետ, դեպքերի քանակը նվազել է 23-ով, մահերի թիվն աճել է 6-ով, իսկ վիրավորներինը` 16-ով:

Մահվան ելքով ավտովթարներ գրանցվել են Գուգարքի եւ Թումանյանի տարածաշրջաններում, որտեղ մեքենաները շատ հաճախ պարզապես գետն են ընկնում: Վթարների եւ պատահարների համար «նպաստավոր պայմաններ» է ստեղծում նաեւ ճանապարհային նշանների բացակայությունը: