Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան նշանակալից է, քանի որ ընդգծում է Հարավային Կովկասի տարածաշրջանի կարեւորությունը Եվրոպայի համար: Այդ մասին, հոկտեմբերի 6-ին, հայտարարել է Թբիլիսի ժամանած ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, նախկին աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը:
«Ժամանակին Սարկոզին կարողացել է դադարեցնել պատերազմը Կովկասում, սակայն Արեւմուտքի քաղաքական գործիչների ոչ հետեւողական լինելու պատճառով, միջազգային հանրությունը չկարողացավ հասնել 2008 թվականի օգոստոսի 12-ի` հրադադարի մասին համաձայնագրի իրագործմանը»,- ասել է նա:
Կասպարովը նաեւ նշել է, որ այսօր «Արեւմուտքը մտադիր չէ համակերպվել ռուսական քաղաքականության հետ եւ քայլեր կձեռնարկի համաձայնագրի լիակատար իրականացման համար»:
«Դրանից ելնելով` կարելի է ենթադրել, որ Սարկոզիի այցը կարեւոր է Վրաստանի համար եւ հնարավոր է հնչեն նոր նախաձեռնություններ»,- նշել է Կասպարովը:
Հիշեցնենք, որ Նիկոլա Սարկոզին, հոկտեմբերի 6-ին, կայցելի Հայաստան` տարածաշրջանակին այցի շրջանակներում: Ֆրանսիայի նախագահի ուղերձը կհեռարձակվի Երեւանի կենտրոնում գտնվող Ֆրանսիայի Հրապարակում գտնվող մեծ էկրանից:




























