Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի երկրները հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովում կպայմանավորվեն ավելացնել պաշտպանական ծախսերը եւ այդ ոլորտում ծախսել ՀՆԱ-ի առնվազն 2 տոկոսը, գրում է Politico-ն:

Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետություններից ակնկալում է այդ պարտավորությունների կատարում:

«Ուրբաթ մենք կհրապարակենք պաշտպանական ծախսերի վերաբերյալ նոր տվյալներ, որոնք կհաստատեն, որ հիմնարար տեղաշարժ է տեղի ունեցել»,-հավելել է Սթոլթենբերգը։