ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը համաձայնության է եկել Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարելու շուրջ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է New York Times-ը։
Վաշինգտոնի համապատասխան քայլի հաստատումը պարբերականին տվել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը։ Սպասվում է, որ որոշումը կհրապարակվի շուտով։
Հունիսին Պենտագոնի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լաուրա Քուփերն ասել էր, որ կասետային զինամթերքը կարող է ազդեցություն ունենալ մարտի դաշտում և օգտակար կլինի Ուկրաինայի զինված ուժերի համար, հատկապես «ռուսական դիրքերի դեմ» պայքարում։





























