Մերձմոսկվայում` իր սեփական առանձնատանը ինքնասպան է եղել 63-ամյա Քեննեթ Փեթերսոնը, ով զբաղեցրել է IKEA ընկերության նախագծերի կառավարիչի պաշտոնը:

Ինքնասպանության պահին կնոջից բացի տանը եղել է նաեւ Քեննեթի 8-ամյա որդին, ով քնած է եղել եւ ոչինչ չի լսել: Ինչպես հայտնում է Life News պորտալը, ինքնասպանության հիմնական պատճառ է նշվում նրա մասնագիտական գործունեությունը:

Իր կյանքի վերջին երեկոյի ընթացքում նա եկել է տուն ժամը 20:00-ին: Մինչ նրա կինը զբաղված էր խոհանոցում, նա վերցրել է շան վզափոկը  եւ կախվել  աստիճանավանդակից, պատմել են ոստիկանները:

IKEA-ն` աշխարհի խոշորագույն առեւտրային կազմակերպությունն է, որը զբաղվում է կահույքի մանրածախ վաճառքով: Այն հիմնադրվել է 1943 թվականին եւ աշխարհում ունի 330 խանութ: