Թուրքերը պետք ընդունեն այն, ինչ կատարել են ХХ դարասկզբին հայերի նկատմամբ:  Nouvelles dArménie -ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը` ավելացնելով, որ թուրք ժողովուրդը ողջ ուժով ձգտում է չընդունել ակնհայտ փաստը:

«Ես համաձայնություն եմ ուզում: Իհարկե, չի կարելի մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել: Սակայն պետք է գնալ դեպի հույսը»,-ընդգծել է Ազնավուրը` նշելով, որ Հայաստանն ու Թուրքիան պիտի  առաջ շարժվեն սահմանների բացման ուղղությամբ:

«Հայ-թուրքական սահմանի մոտ բնակվող թուրքերը դեմ չեն հայերին: Դիարբեքիրի քաղաքապետը բացահայտ ասել էր, որ այդ ճանաչումն անհրաժեշտ է: Կան կարեւոր անձինք, ովքեր հետաքրքիր բաներ են ասում: Սակայն կան նաեւ անձինք, ովքեր հակառակն են պնդում: Սակայն թուրք ժողովուրդն առաջ է շարժվում: Դա նկատելի էր Հրանտ Դինքի հուղարկավորության ժամանակ»,-նշել է շանսոնիեն: