Lեռնային Ղարաբաղում լայնածավալ զինված հակամարտության վերսկսումն այս անգամ բացառվում է: Նման տեսակետ է հայտնել կովկասյան հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն, անդրադառնալով, երեկ հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած պատահարներին, երբ հայկական կողմից զոհվել էր 1 եւ վիրավորվել 2 հայ զինվոր:

Նրա խոսքով, հակամարտության վերսկսումը, այն էլ այն ժամանակ, երբ Կովկասում ընթանում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցերը, բացառվում է, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

«Նման միջադեպեր տեղի են ունենում ամեն շաբաթ եւ մոտավորապես ամիսը մեկ անգամ ավարտվում զոհով: Դա է պատճառը, որ փորձագետները կարծում են, թե հակամարտությունը նորից կվերսկսվի: Սակայն այն փաստը, որ Սարկոզին արդեն Կովկասում է, բացառում է նման հավանականությունը, հատկապես Ադրբեջանի կողմից»,-նշել է փորձագետը, ընդգծելով, որ Սարկոզիի այցի ընթացքում քննարկվելիք կարեւոր հարցերից մեկն էլ ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրնէ:

Նշենք, որ Ադրբեջանի կողմից հերթական սադրանքներին հայկական կողմն արժանի հակահարված է տվել: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ իրենց կողմից սպանվել է 2 զինվոր: