Արտասահմանում կրթություն ստացող ադրբեջանցի ուսանողների համար պետբյուջեից հատկացված ֆինանսական միջոցները նրանց չեն հասնում, գրում է ադրբեջանական Qafqazinfo.az կայքը` վկայակոչելով ծնողներից մեկից ստացված տեղեկությունները: Ծնողը, ում որդին սովորում է արտերկրում, հայտնել է, որ մեկ ամիս առաջ Կրթության նախարարությունից իրեն հայտնել են, որ որդուն ուղարկի, իսկ իրենք գումարը կհատկացնեն:

«Մի ամսից ավել է, ինչ նրան չեն տալիս ապրելու գումար, մենք ենք փող ուղարկում, որ այնտեղ կարողանա մնալ: Երեկ որդիս զանգեց ու ասաց, որ անցյալ շաբաթվա վարձն ուշացրել է, եւ եթե չվճարի, չի կարող մնալ: Նրան դուրս կշպրտեն: Այսպես չի կարող այլեւս շարունակվել»,-ասել է ծնողը:

Անհասկանալի է, թե ինչու պետք է նման վիճակ ստեղծվի, չէ որ պետբյուջեն կրթաթոշակից բացի, ամսական 1400 դոլար է հատկացնում ուսանողների համար, մինչդեռ դրանք չեն ծառայեցվում իրենց նպատակի համար, գրում է ադրբեջանական կայքը: