Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հոկտեմբերի 6-ի երեկոյան զբոսնել են Հանրապետության հրապարակում:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ երկու երկրների նախագահները դիտել են «Երգող շատրվանները», ունկնդրել հատուկ Ֆրանսիայի նախագահի պետական այցի պատվին հնչող ֆրանսիական եւ հայկական երաժշտություն, այդ թվում՝ Շառլ Ազնավուրի կատարումներից: Հրապարակում գտնվող երեւանցիները ողջունել են երկու երկրների նախագահներին:




























