Ֆրանսիայի բնակիչները ուշադրությամբ եւ անհամբերությամբ են սպասում Ֆրանսիայի առաջին տիկնոջ ծննդաբերությանը: Twitter-ի օգտագործողները նշում են, որ Նիկոլա Սարկոզիի կնոջ՝ Կարլա Բրունիի ծննդաբերությունը կսկվի առաջիկա ժամերին: Չհաստատված տվյալներով ծննդաբերությունն արդեն սկսվել է:
Մի խումբ լրագրողներ հավաքվել են Փարիզի «La Muette» կլինիկայի մոտ: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջին տիկնոջ ծննդաբերությունը սպասվում էր հոկտեմբերի 3-ին:Նշենք, որ Կարլայի ամուսինը՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին պետական այցով գտնվում է Հայաստանում, եւ ամենայն հավանականությամբ երեխային կտեսնի ծնունդից միայն մեկ օր անց:




























