Կանադայի Ռեյջանա քաղաքի նավթավերամշակման գործարանի տարածքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Տուժել է տասը աշխատակից:

 CBC հեռուստաընկերությունը հաղորդում է, որ պայթյունը տեղի է ունեցել դիզվառելիքի արտադրամասում: Բարձր ջերմաստիճանից սկսել են հալվել մետաղական կոնստրուկցիաները, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Ձեռնարկության տարածքից տարհանվել է 1400 մարդ:

Նախնական տվյալով, պայթյունի պատճառը գազի արտահոսքն է: