Այսօր, հոկտեմբերի 7-ին լրանում է Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ դաշնակիցների ռազմական գործողության մեկնարկի տասը տարին:
2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Աֆղանստանի տարածքի մեծ մասը վերահսկած «Թալիբան» շարժումը հրաժարվեց հանձնել երկրի տարածքում գտնվող Ուսամա Բեն Լադենին: Դաշնակիների ռազմական գործողությունն աֆղանական Հյուսիսային դաշինքի աջակցությամբ ուղղված էր թալիբների ռեժիմի վերացմանը, ինչը հաջողվեց, սակայն իրավիճակը Աֆղանստանում շարունակում է մնալ անկայուն: 10 տարվա ընթացքում Աֆղանստանում զոհվել է մոտ 2700 օտարերկրացի զինվորական, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:




























