Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆին հեռուստաուղերձով դիմել է հայրենակիցներին: Ուղերձը հեռարձակել է սիրական Al-Rai TV հեռուստաալիքը: Գնդապետը երկրի բնակիչներին կոչ է արդել դուրս գալ փողոց, իսկ նոր իշխանություններին մեղադրել է ոչ լեգիտիմ լինելու մեջ: Կադաֆին պնդել է, որ լիբիական ժողովուրդը չի ընտրել ու չի նշանակել այսօրվա իշխանություններին: Կադաֆին խաղաղ ցույցերի ու երթերի կոչ է արել:
Մուամար Կադաֆիի գտնվելու վայրը մինչեւ այսօր հայտնի չէ: Կա ենթադրություն, որ նա Լիբիայի տարածքում է:




























