ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի պաշտոնավարման տարիներին սոցիալական ապահովության պետական հիմնադրամում հայտնաբերված յուրացումների կապակցությամբ հարուցված քրեական գործում ավելանում է մեղադրյալների թիվը։
«Այժմ մեղադրանք է առաջադրվել 15 հոգու նկատմամբ։ Սակայն այդ մարդկանց թվում չկա ինքը՝ Վազգեն Խաչիկյանը: Ոստիկանության լրատվական վարչությունից տեղեկացանք, որ այդ 15 հոգուն առաջադրված մեղադրանքը հիմնականում «Յուրացում» հոդվածի շրջանակներում է»,- գրում է «Ժողովուրդ»-ը:




























