Լիբիաի նոր իշխանություները արձագանքել են Մուամար Քադաֆիի հերթական աուդիաձայնագրությանը:

Անցումային ազգային խորհրդի առաջնորդներից մեկը` Մահմուդ Ջաբրիլը հայտարարել է, որ իրենց մոտավորապես, հայտնի է, թե որտեղ է գտնվում տապալված Քադաֆին:

«Վերջին տվյալներով, նա գտնվում է Լիբիայի հարավում` տեղի տուարեգների ցեղերի պաշտպանության ներքո եւ շարժվում է Նիգերի ուղղությամբ: Ես հույս ունեմ, որ մոտակա երկու օրերին մենք հստակ կիմանանք նրա գտնվելու վայրը»,- հայտարարել է նա,, հաղորդում է Europe1 ռադիոկայանը:

Հիշեցնենք, որ Քադաֆիի կինը, դուստրն ու երկու որդիները, օգոստոսին փախել էին Ալժիր: Ինչքը` գնդապետը, ոչ պաշտոնական տեղեկություններով, նույնպես տեղափոխխվել է հարեւան երկիր, բայց Ալժիրի իշխանությունները մերժել են նրան ապաստան տալ, հաղորդում է NEWSru.com-ը: