Արդեն երկու օր է, Ռուսաստանի պետդումայի դիմաց ճանապարհային նշան են տեղադրել. «Ուշադրություն` առջեւում տանդեմ է»:

Նշանն իրենից ներկայացնում է երկու տեղանոց հեծանիվ` եզրագծված կարմիր արգելող գույնով: Նշանի հեղինակները ընդդիմադիր հայացքներ ունեցող նկարիչներն են:

Այսկերպ նրանք որոշել են ծաղրել ռուսական իշխանություններին:

Անտոն անունով ներկայացող ակտիվիստը բացատրել է, որ բողոքի ակցիա անցկացնելուն դրդել է Կարմիր հրապարակում հեծանիվով զբոսնելու արգելքը, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: