«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգեւատրել է Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված ֆուտբոլային վանկարկում մրցույթի հաղթողներին:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարգեւատրման արարողությանը, որը կայացել է Ազատության պողոտայում` Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում, հրավիրվել էին մրցույթի հաղթողներ Հրաչ Խաչատրյանը եւ Սամվել Կիրակոսյանը: Հաղթողները հորինել էին վանկարկումներ նվիրված Հայաստանի ֆուտբոլի հավաքականին, նկարահանել այն տեսախցիկով եւ տեղադրել  Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում:

Հրաչ Խաչատրյանը եւ Սամվել Կիրակոսյանը պարգեւատրվել են Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վերնաշապիկներով, ստացել են «Եվրո-2012» ընտրական փուլի հանդիպման Հայաստան-Մակեդոնիա խաղի տոմսեր, ինչպես նաեւ բրենդային նվերներ:

«Ինձ համար հաճելի է, որ մեր էջում Beeline խմբի մասնակիցները, ոչ միայն քննարկում են հարցեր, որոնք վերաբերում են ընկերության կողմից մատուցված ծառայություններին, այլ նաեւ խոսում են իրենց հետաքրող այլ թեմաների շուրջ: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաջող խաղը վերջին ժամանակներս  Beeline Armenia էջում  դարձել էր ակտիվ քննարկման թեմա: Ելնելով դրանից` մենք առաջարկեցինք մեր մասնակիցներին հորինել վանկարկումներ եւ այդ ձեւով արտահայտել իրենց աջակցությունը Հայաստանի ֆուտբոլի հավաքականին եւ միաժամանակ պայքարել մրցանակների համար»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Նշենք, որ այս մրցույթն անցկացվել է 2011թ սեպտեմբերին Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում