Հայաստանում մարդահամար իրակացնողներին բաժանվելու են զինանշանով սեւ թղթապանակներ եւ հատուկ վկայականներ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 7-ին, հայտարարել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը: Նրա խոսքով, նրանք, այցելելով տներ, պետք է, առաջին հերթին, ցույց տան վկայականները: Բացի այդ, պետք է ապահովվի քաղաքացիների անանունությունը, իսկ ստացված տվյալները պետք է օգտագործվեն միայն վիճակագրական նպատակների:

Իր հերթին, Վիճվարչության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը հայտնել է, որ գործընթացի մասնակիցները մարդկանց կայցելեն հոկտեմբերի 8-10-ին, որպեսզի նրանց տեղեկացնեն մարդահամարի մասին, որը կանցկացվի հոկտեմբերի 12-21-ին:

Մարդահամարի հարցաթերթիկը կազմված է 33 հարցերից, որոնք վերաբերում են մարդու սեռին, քաղաքացիությանը, ընտանեկան դրությանը, դավանանքին, հաշմանդամությանը, նաեւ կոմունալ կենցաղային պայմաններին:

Տվյալների ամփոփումը տեղի կունենա շուրջ մեկ տարվա ընթացքում եւ կհրապարակվեն 2012-ի սեպտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին:

Նշենք, որ մարդահամարի անցկացման համար կծախսվի 2,5 մլրդ դրամ: Այդ գումարի 56 տոկոսը կտրամադրի ՀՀ կառավարությունը, մնացած մասը` միջազգային դոնոր կազմակերպությունների եւ պետությունների կողմից: