Ուկրաինան հաջողությունների չի հասել հակահարձակման ընթացքում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է Ինտերֆաքսը։

«Մեր պաշտպանությունը ճեղքելու բոլոր փորձերը հաջողությամբ չեն պսակվել հակահարձակման ընթացքում»,-ասել է նա «Մոսկվա․ Կրեմլ․ Պուտին» հաղորդաշարի եթերում։

Պուտինը նշել է, որ դրական է գնահատում հատուկ ռազմական օպերացիայի ընթացքը։

«Մեր զորքերն իրենց հերոսաբար են դրսեւորել»,-ասել է նա։

«Ես Ձեզ կասեմ առանձին, երբ տեսախցիկներն անջատված լինեն»,-պատասխանել է Պուտինը այն հարցին, թե որոնք են հատուկ ռազմական օպերացիայի առաջիկա խնդիրները։