Սթիվ Ջոբսի մահը դարձել է յուրաքանչյուր ամերիկահայերի անձնական կորուստը: Այս մասին Life News-ի հետ զրույցում Քալիֆորնիայում հայտարարել է հայերի մասնագիտական ընկերակցության ներկայացուցիչ Օրանժ Քաունթին:
«Մենք ցավում ենք: Նրա մահը հսկայական ողբերգություն է մեզ համար»,- ասել է հայ համայնքի ներկայացուցիչը:
Երեւանում Apple ֆիրմային խանութի տնօրինությունը նույնպես Life News-ի հետ զրույցում անկեղծ ցավակցություններ է հայտնել Սթիվ Ջոբսի մահվան կապակցությամբ:
Երեւանյան Apple-ի տնօրեն Սլավիկ Զախարյանը հայտարարել է, որ իրենց աշխատակիցները շատ են ցանկացել մասնակցել տեխնոլոգիական մտքի գիգանտ Սթիվ Ջոբսի թաղմանը, «եթե չլինեին վիզային խիստ պայմանները»:
«Ցավոք, ոչ բոլորն ունեն նման հնարավորություն: Ավելի քան վստահ եմ, որ շատ ամերիկահայեր ծաղիկներ կտանեն Ջոբսի գերեզմանին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ինքը` Սթիվ Ջոբսն իր կենսագրության մեջ, որը լույս կտեսնի հոկտեմբերի 24-ին, նշում է, որ իրեն մեծացնող կինը ցեղասպանությունից մազապուրծ եղած, Մալաթիայից ԱՄՆ տեղափոխված հայկական ընտանիքից է եղել:




























