Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես եկող 49 կգ քաշային Դավիթ Հայրապետյանը բավարարվեց Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալով: Կիսաեզրափակիչում Հայրապետյանը մրցեց օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն չինացի Ցզոու Շիմինի հետ եւ պարտվեց 8:15 հաշվով:

Եզրափակիչում Ցզոու Շիմինի մրցակիցը կլինի հարավկորեացի Շին Յոնգ Հունը:

Աշխարհի առաջնության եզրափակիչ մենամարտերը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին: