Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում, այսօր` հոկտեմբերի 7-ին, մեկնարկել է Եվրոպայի Անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: Նիստը բացել է ԵԱՀԿ ներկայացուցիչ Պետրոս Էֆթիմիուն:

«Հարավ-արեւելյան Եվրոպայի խնդիրները եւ մարտահրավերները. ԵԱՀԿ-ը դերը» առաջին նստաշրջանի շրջանակներում պատգամավորները քննարկել են Բալկաններում ստեղծված իրադրությունը:

Հոկտեմբերի 8-ին նստաշրջանի շրջանակներում տեղի կունենա «ԵԱՀԿ դերը հակամարտությունների կարգավորման գործում. Լեռնային Ղարաբաղ» թեմայով քննարկում, որը վարելու է Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ նոր հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշը: