Բելառուսի 57-ամյա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստվում է ապրել 90 տարի: Այդ մասին Մինսկում կայացած ասուլիսում նա հայտարարել է ռուս լրագրողների համար:
«Որդիս 7 տարեկան է, ես դեռ պետք է նրան ոտքի կանգնեցնեմ: Ես կարծում եմ, որ մինչեւ 90 տարի կապրեմ: Պետք է ապրել եւ մտածել, թե որտեղ փող աշխատել»,-հայտարարել է նա, հաղորդում է «Ինտեֆաքս»-ը:




























