Ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին BBC-ին տված հարցազրույցում թվարկել է Ուկրաինայի ԶՈՒ հիմնական առավելությունները ՌԴ ԶՈՒ-ի նկատմամբ և պատմել հակահարձակման ընթացքի մասին։
Ուկրաինացի զինվորականն ասում է, որ ուկրաինական հակահարձակումն ավելի դանդաղ է ընթանում, քան շատերը հույս ունեին։ Եվ դրա համար մի քանի պատճառ կա՝ ականապատումն ու պաշտպանական պատնեշները, որոնք ամիսներով կառուցվել են ՌԴ-ի կողմից։ Այդ պատճառով գրեթե անհնար է հասնել արագ արդյունքների։ Մինչդեռ Սիրսկիի կարծիքով՝ Ուկրաինան մեկ էական առավելություն ունի «օկուպանտների նկատմամբ»։
«Կարծում եմ, որ ռազմական ղեկավարության միասնականությունն ու զինվորների՝ միմյանց նկատմամբ ունեցած վստահությունը մեր բանակի ուժեղ կողմն է»,- ասել է գեներալը։
Նա հավելել է, որ սա խիստ հակադրվում է Ռուսաստանի բանակում տիրող իրավիճակի հետ, որտեղ գորիշխում է ռազմական հիերարխիան։
Սիրսկին նաև նշել է, որ Բախմուտի հետ գրավումը իր համար պատվի հարց է, քանի որ այնտեղ շատ զինակից ընկերներ է կորցրել։ Քաղաքի վերադարձը ռազմավարական նշանակություն ունի՝ որպես տարածաշրջանի մյուս քաղաքների մուտքի բանալի։





























