Նախորդ շաբաթվա ընթացքում «Նովոռոսիսկ» ծովային անցակետում կարանտինային բուսասանիտարական վերահսկողություն իրականացնելիս Ռուսաստանի Դաշնության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հարավային միջտարածաշրջանային կառավարման մասնագետները Թուրիայից ներմուծված թարմ մրգի 6 խմբաքանականերում հայտնաբերել է ՌԴ-ի համար կարանտինային օբյեկտ։

Ինչպես NEWS.am-ին հայտնում են տեսչական մարմնի մամուլի ծառայությունից՝ նեկտարինի 2 խմբաքանակներում՝ ընդհանուր 30,3 տոննա քաշով, դեղձի 2 խմբաքանակներում՝ ընդհանուր 27 տոննա քաշով, 22,5 տոննա ընդհանուր քաշով ծիրանի և 20,5 տոննա ընդհանուր քաշով խաղողի 1-ական խմբաքանակներում հայտնաբերվել է միջերկրածովային պտղաճանճ։

Կարանտինային օբյեկտի առկայությունը և կենսունակությունը հաստատվել է մարմնի կողմից տրված բուսասանիտարական կարգավիճակի վերաբերյալ եզրակացություններով:

Բույսերի սանիտարական և պահպանման գործող կանոնների և կանոնակարգերի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում կարանտինային օբյեկտի տարածումը կանխելու համար չի թույլատրվել վարակված մրգերի ներմուծումը։