Ինտերնետային հանրությունը, որը սոցիալական ցանցերում լայնորեն քննարկում է Ֆրանսիայի առաջին տիկնոջ առաջիկա ծննդաբերությունը, սկսել է անհանգստանալ: Բոլորը հարց են բարձարացնում, թե ինչու Կառլա Բրունի-Սարկոզին դեռ չի ծննդաբերել, չնայած նախնական ծննդաբարությունը նշանակվել է հոկտեմբերի 3-ին:
Կրակի վրա յուղ լցրեց Եվրոպա-1 ռադիոյի այսօր տարածած տեղեկությունն այն մասին, որ նախագահի կինն արդեն ծննդաբերել է, եւ բելգիական De Standaard թերթի կայքի հրապարակումը` նույն բովանդակությամբ: Ավելի ուշ երկու հրատարակչություններն էլ ստիպված էին ժխտել երեխայի ծնունդի վերաբերյալ տեղեկությունները:
Այդ ընթացքում Twitter-ում հրապարակումներ են տարածվել այն մասին, որ Բրունիի վիճակի վերաբերյալ պաշտոնական տեղեկության բացակայությունը եւ ծննդաբարության ձգձգումը տարօրինակ է: Ոմանք կարծում են, որ ծննդաբերությունը հարթ չի ընթանում: Ավանդական լրատվամիջոցները չեն ցանկանում լարել իրավիճակը: «Կառլա Բրունիի եւ Նիկոլա Սարկոզիի երեխան ստիպում է սպասել իրեն, եւ դա նորմալ է»,-գրում է ֆրանսիական France Soir-ը: Plurielles.fr-ը նշում է, որ Կառլա Բրունին ծննդաբերում է ինչպես սերիալում. նա մենակ է եւ չի ծննդաբերում, ու այդ պահին նրա ամուսինը հեռացել է:
Ներկայումս Բրունին գտնվում է փարիզյան La Muette հիվանդանոցում, որտեղ նրա համար զբաղեցվել են 4 սենյակ` իր, ամուսնու եւ թիկնապահների համար:




























