Թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ իշխանությունները տարբերակներ են փնտրում ֆրանսահայ երգիչ, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Շառլ Ազնավուրի՝ «Les Nouvelles d`Armenie» պարբերականին տված հարցազրույցի կոշտ և սկանդալային գնահատականները մեղմացնելու համար։ «Երեկ մինչեւ ուշ երեկոյան Արտգործնախարարությունը որեւէ պարզաբանոմ չներկայացրեց Ազնավուրի հայտարարությունների առնչությամբ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները ցանկանում են այնպես կազմակերպել, որ իր հայտարարությունների համար պարզաբանումներ տա երեկ Հայաստան ժամանած Ազնավուրն ինքը»,-գրում է «168 ժամ»-ը:
Տեղադրություն




























