Արցախի շրջափակումից ի վեր իրենց գործունեությունը դադարեցրել են 1450 տնտեսավարող սուբյեկտներ, իսկ արդեն ամբողջական պաշարումից հետո՝ 790 տնտեսավարող սուբյեկտներ։Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեակալ՝ Արմինե Մուսայելյան
Նրա խոսքով՝ շրջափակման հետեւանքով խաթարվել են բիզնես ոլորտի աշխատանքները՝ կապված հանրապետության տարածք հումքի, նյութերի, ապրանքների ներկրման սահմանափակումների, ենթակառուցվածքների խափանումների եւ մի շարք այլ խնդիրների հետ։
«2827 տնտեսավարող սուբյեկտներ գործում են մասնակիորեն` իրենց արտադրական հզորության միայն չնչին մասով։ Այդ են վկայում առաջին կիսամյակում նրանց իրացման շրջանառությունների մասով արձանագրված ցուցանիշները։ 2022 թվականի առաջին կիսամյակի համեմատ` հանքարդյունահանման ոլորտում գործող սուբյեկտների իրացման շրջանառությունը կրճատվել են 94 տոկոսով, շինարարության ոլորտում՝ 89, արտադրության ոլորտում՝ 60,6, առեւտրի ոլորտում՝ 54,5, էներգետիկայի բնագավառում՝ 41,8 տոկոսով»,- նշեց Մուսայելյանը։
Նրա խոսքով՝ հուլիս ամսվա տվյաները թեեւ հայտնի չեն, սակայն սակայն ակնհայտ է, որ, օրինակ, տրանսպորտի, հանրային սննդի, շինարարության բնագավառներում շրջանառությունն արդեն իսկ հասել է, այսպես ասած, զրոյական ցուցանիշի։
«Բնականաբար, սրանից բխում է, որ տարբեր ոլորտներում տեղի են ունենում կրճատումներ։ Այս պահին 14 600-ից ավելի քաղաքացիներ կորցրել են իրենց աշխատանքը, եւ այս ցուցանիշն ամեն օր ավելանում է»,- ասաց նա։





























