Բելառուսի նախագահ Լուկաշենկոն չի կարող համացանցին ներել, որ այն «թաղեց գիրքը»:
«Այն, որ համացանցը թաղեց գիրքը, ես դա ներել չեմ կարող»,-հայտարարել է Բելառուսի նախագահը` միաժամանակ ավելացնելով, որ համացանցը հասարակության կյանքում մեծ դեր է խաղում:
Ինչպես նշում է NEWSru.com-ը, Լուկաշենկոն բավական արհամարհական է արտահայտվել նախագահի պաշտոնից հեռացող Մեդվեդեւի մասին, ով հայտնի է գաջետների, հատկապես` iPad-ի նկատմամբ հետաքրքրությամբ:
«Ես կարող եմ այդ iPad-ները կրել, մատներով բզբզել, բայց դա նախագահական գործ չէ: Նախագահի պաշտոնը պահպանողական պաշտոն է: Երբ նախագահն ամեն ինչից առջեւում է, դա առաջացնում է հանրության սարկազմը»,-ասել է Լուկաշենկոն:




























