Երկուշաբթի և երեքշաբթի օրերին ժամը 12:00-ից կղողանջեն Թեհրանի հայոց թեմի եկեղեցիների զանգերը՝ հաջակցություն շրջափակված արցախցիների։

«Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանի ողջունելի նախաձեռնությունը։ Վաղը և մյուս օրը ժամը 12:00-ից կղողանջեն հայոց եկեղեցիների զանգերը՝ հաջակցություն Արցախի մեր շրջափակված քույր֊եղբայրների։  Իրանի պայմաններում սա հարմար հնարավորություն է իրանցի բարեկամ ժողովրդի մոտ մեր հարցերը բարձրաձայնելու համար»,- գրել է իրանագետ Տիգրան Դավուդյանը։ 

Հիշեցնենք, որ արդեն 224 օր թշնամի Ադրբեջանն ապօրինի փակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող միակ ճանապարհը։