Կյանքից հեռացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, հայկական հեռուստատեսության հիմնադիր Ժիրայր Ավետիսյանը:

Նա ծնվել է 1927թ-ին Էջմիածնում: 1947թ-ի ավարտել է Երեւանի մանկավարժական ինստիտուտը, իսկ 1953թ-ին` Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1956 թ-ից եղել է հայկական հեռուստատեսության  եւ «Երեւան» ստուդիայի ռեժիսորը: Ավետիսյանը 36 փաստագրական  եւ գեղարվեստական ֆիլմերի հեղինակ է: Նրա ջանքերով են կայացել Հայաստանում առաջին հեռուստաեթերն ու առաջին հեռուստահաղորդումը: