Թեեւ շաբաթվա սկզբից սոցիալական «Twitter» եւ «Facebook» ցանցերը եւ խմբագրությունները  քննարկում էին միայն Կարլա Բրունի-Սարկոզիի ծննդաբերության թեման, իսկ որոշները նույնիսկ հաղորդեցին, թե նա արդեն ծննդաբերել է, ընդ որում` երկվորյակների,  սակայն դա այդպես չէ:

Ֆրանսիական  «Purepeople.com» կայքը փոխանցել է, թե խոշոր թերթերի եւ ամսագրերի լրագրողները  սպասում են Փարիզի 16-րդ օկրուգի  Նիկոլո փողոցի վրա գտնվող «Muette» կլինիկայի մոտ:

Սակայն  դեռ ոչ մի նորություն չկա: Ֆրանսիայի առաջին տիկինն առայժմ հանգստանում է  16-րդ օկրուգում  գտնվող իր տանը:

Խնդիրն այն է, որ  ոստիկանության աշխատակիցները պապարացիներին եւ պաշտոնական լուսանկարիչներին հրահանգել էին ազատել Նիկոլո փողոցը  հոկտեմբերի 9 -ին, առավոտյան ժամը 9-ի մոտակայքում, հակառակ դեպքում ավտոմեքենաները կհանվեն:

Եւ պետք չէ հանճար լինել` հասկանալու համար, որ ծննդաբերությունը նախատեսվում է վաղը, եւ որ Կարլան կարող է կլինիկա գնալ գիշերը կամ վաղն առավոտյան: