ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը գրառում է արել՝ ուղերձով դիմելով Արցախի բնակիչներին:
Նա, մասնավորապես, գրել է.
«Լեռնային Ղարաբաղում այսօր ապրող մեր քույրեր եւ եղբայրներ.
Պի’նդ եղեք։
Մի’ վախեցեք։
Ամո’ւր կանգնեք ձեր ոտքերի վրա։
Ժամանակավոր խնդիների առաջ մի’ ընկրկեք։
Մի’ անհանգստացեք. մենք եւ Հայաստանի Հանրապետությունը ձեզ երբե’ք միայնակ չենք թողնի։
Ձեզ Ուժե’ղ Հայաստան է պետք։
Մեզ բոլորի’ս է Ուժեղ Հայաստան պետք։
Քաղաքական մանիպուլացիաների մի’ տրվեք։
Հայաստանի Հանրապետության վարչապետի կյանքի ամե’ն վայրկյանը նվիրված է մեր պետությա’նը եւ Ձե’զ։
Հիմա մեզ ավելի հեշտ չէ’։
Հայաստանում ապրողները քիչ չե’ն տառապել։
Մեծահոգի’ եղեք, որ նրանք այժմ փառատոնների են մասնակցում։
Փառատոններ Ղարաբաղում դեռ կլինե’ն։
Պետք է ուղղակի դիմանալ։
Ընդամենը՝ դիմանալ։
Դուք դա կարո’ղ եք։
Ես հավատո’ւմ եմ ձեզ»։
Հիշեցնենք, որ նրա ամուսինը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ էր արտահայտվել արցախցիների հասցեին՝ նրանց մեղադրելով ստեղծված իրավիճակում սննդի բավարար պաշարներ չլինելու համար՝ հանդիմանելով «հունիսին բադրիջան չաճեցնելու մեջ»։





























