Բաքուն Հայաստանից մարդասիրական բեռ ուղարկելուն ի պատասխան հայտարարում է՝ միայն Աղդամով:

Երեկ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը բեռի ուղարկումն անվանել է «սադրանք»։ Այժմ գրավված տարածքներում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը հայտարարել է, որ բեռների առաքման համար կարող է օգտագործվել Աղդամով անցնող ճանապարհը։

Ըստ նրա՝ ճանապարհի տեխնիկական եւ բնական բնութագրերը թույլ են տալիս ավելի արագ եւ արդյունավետ ապրանքներ մատակարարել։

Նշենք, որ շարասյունն արդեն հասել է Կոռնիձոր եւ սպասում է խաղաղապահ զորախմբի հետ բանակցություններին։

Արցախի համար մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները հասել են Կոռնիձոր