Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է իշխող կուսակցության հաղթանակի մասին: Հեռուստաեթերում Տուսկը շնորհակալություն է հայտնել իր գլխավորած կուսակցությանը` «Քաղաքացիական պլատֆորմին» ձայն տված ընտրողներին:
Նախորդ օրը Լեհաստանում կայացած խորհրդարանակն ընտրությունների նախնական արդյունքների համաձայն` Տուսկի կուսակցությունը ստացել է ձայների 39,6 տոկոսը: Նախկին վարչապետ Յարոսլավ Կաչինսկու ընդդիմադիր պահպանողականների «Իրավունք եւ արդարություն» կուսակցության համար քվերակել է ընտրողների 30,1 տոկոսը:
Երրորդ տեղում ծայրահեղ լիբերալ «Պալիկոտայի շարժում» նոր կուսակցությունն է` 10 տոկոս, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:




























