Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Լիամ Ֆոքսը հրապարակայնորեն ներողություն է խնդրել իր ընկեր Ադամ Ուերիթիի հետ ունեցած հարաբերությունների համար: Ուերիթին նախկինում ներկայանում էր որպես նախարարի խորհրդական, թեեւ ոչ մի պաշտոն չէր զբաղեցնում, այլ Ֆոքսի հարեւանն էր:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը պահանջել է ներկայացնել այդ հարաբերությունների բնույթի մասին հետաքննության նախնական արդյունքները, հաղորդում է BBC-ն:




























