1,3 միլիոն ձայների հաշվարկից հետո Ֆրանսիայի նախագահի սոցիալիստ թեկնածուի նախնական ընտրություններում հաղթում է Ֆրանսու Օլանդը: Նա ստացել է ձայների 39 տոկոսը: Նրա հիմնական մրցակից Մարտին Օբրին 30 տոկոսով երկրորդն է: Սպասվում է թեկնածուի ընտրությունների երկրորդ փուլ, որը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները 2012-ի ապրիլին են:




























