5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի արեւելյան ափի մոտ, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

Էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի Իվակի քաղաքից 61 կմ հյուսիս-արեւելք, Հոնսյու կղզում: Էպիկենտրոնը եղել է 30,2 կմ խորության վրա:

Reuters-ը նշում է, որ ցնցումները զգացվել են նաեւ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում: