«Էրեբունի» բժշկական կենտրոնից, հոկտեմբերի 7-ի ուշ երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի արյունահոսող վերքով իրենց մոտ է տեղափոխել 29-ամյա Էդգար Խաչատրյանը, որը գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 8-ին, ժամը 00.30-ին, Գ. Նժդեհի փողոցի 32 շենքի մոտից բերման է ենթարկվել 57-ամյա Գառնիկ Խաչատրյանը եւ խոստովանել, որ հոկտեմբերի 7-ին, ժամը 23.00-ին, տանը, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է որդուն:
Կատարվում է նախաքննություն:




























