Հոկտեմբերի 9-ի երեկոյան շմոլ գազից թունավորմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Հայաստանի սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի ընտանիքի անդամներ Կարինեն, Արմենը, Ելենան եւ Մեսրոպը:
«Արմենիա» բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ տուժածներն անցել են ամբուլատոր հետազոտում եւ նույն օրը դուրս են գրվել: Մհերյանները հրաժարվել են ստացիոնար բուժումից, սակայն անցել բարոթերապիայի եւ թթվածնային թերապիայի կուրս:
Նշենք, որ տուժածները 2009թ. փետրվարի 3-ին սպանված ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի ընտանիքի անդամներն են: Գեւորգ Մհերյանի սպանության փաստով Հատոկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցվել սպանության եւ ապօրինի զենքն եւ զինամթեր պահելու հոդվածներով:




























