Անհայտ քաղաքացուց հոկտեմբերի 9-ի առավոտյան, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի Շոռաքյանդ թաղամասի միջով անցնող ջրատարում շրջված ավտոմեքենա կա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբի եւ Հայաստանի ԱԻՆ Արարատի մարզի փրկարարական ջոկատի ջանքերով նույն օրը, ժամը 11.05-ին, ջրատարից հանվել է «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ հայտնաբերվել է 23-ամյա Արայիկ Օհանյանի դիակը:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: