Լաչինի միջանցքը վերջապես պետք է բացվի։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Եվրոպայի խորհրդի գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը։

«Միանգամայն անընդունելի իրավիճակ է, երբ ​​անգամ ԿԽՄԿ-ի մարդասիրական օգնությունը ներկայումս Հայաստանից Լեռնային Ղարաբաղ չի հասնում։ Դաշնային կառավարությունը և ԵՄ հանձնաժողովը պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար»,- գրել է նա։