Գորիսում, հոկտեմբերի 9-ին, տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի 20 սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությունը:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով բնակարանամուտը տոնող սպաներին`  պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը նշել է, որ զինծառայողներին բնակարաններով ապահովումը պաշտպանության նախարարության կարևորագույն խնդիրներից է:

Ծանոթանալով բնակարանային պայմաններին ու կատարված աշխատանքներին` պաշտպանության փոխնախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ սպաների համար նախատեսված բնակարանները կառուցված են շինարարական արդի չափանիշներով, կահավորված են և ապահովված են անհրաժեշտ բոլոր հարմարություններով: