Երեւանի Նորագավիթ թաղամասում, 84-ամյա ծերունին թունաքիմիկատ է խմել ու մահացել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն այսօր` հոկտեմբերի 10-ին, գիշերը ժամը 00:15-ի սահմաններում, տեղեկություն է ստացվել, որ «Դ-52» թունաքիմիկատ խմելու հետեւանքով թունավորվել եւ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Նորագավիթի 12-րդ փողոցի 35 տան բնակիչ, 84-ամյա Ավետիս Ավետիսյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բժշկական կենտրոնի ընդունարանում նա մահացել է:




























