Արագածոտնի մարզում օձի խայթոցի հերթական դեպքն է գրանցվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 9-ին, ժամը 18:45-ի սահմաններում, տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցով Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնի տոքսիկոլոգիական բաժանմունք է տեղափոխվել  մարզի Ուջան գյուղի բնակիչ, 24-ամյա Նորիկ Մկրտչյանը:

Ըստ բժիշկների, տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: